Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մասսայական ցույցերի դեմ պայքարի ամենալավ միջոցը հակընդդեմ մասսայական ցույցերն են

Մասսայական ցույցերի դեմ պայքարի ամենալավ միջոցը հակընդդեմ մասսայական ցույցերն են
01.03.2026 | 12:20

Մինչ պատերազմ սկսելը շատ լուրեր են եղել, որ տարբեր ազգություններից կազմված խմբեր են կուտակել Իրանի սահմանին։

Սա ենթադրում է, որ պատերազմին պիտի հաջորդի ցամաքային օպերացիան։

Եվ, ինչպես Թրամփը հայտարարել է, նպատակը Իրանի իշխանությունների տապալումն է։

Մասսայական ցույցերի դեմ պայքարի ամենալավ միջոցը հակընդդեմ մասսայական ցույցերն են։

Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված, որ Իրանում, չնայած ռազմական իրավիճակին, իրականացվում են կառավարությանն աջակցող ցույցեր։

Սա ինչ-որ իմաստով կանխարգելման նպատակ ունի, որպեսզի երկրում չսկսվեն ներքին քաոս հրահրող հակակառավարական ցույցեր։

Բայց անընդհատ մտքիցս դուրս չի գալիս, թե ինչպես Վենսը Բաքվում գովեց ադրբեջանցիների բանակը, ընգծելով, որ նրանք միասին ուս-ուսի առաքելություն էին իրականացնում Աֆղանստանում։

Սրանք նշաններ են, որոնք վկայում են, որ կա էսկալացիայի նախապատրաստություն։

Մեզ մնում է հասկանալ՝ եթե տարածաշրջանն է՛լ ավելի խառնվի իրար, արդյո՞ք մեզ համար հնարավորություններ են ստեղծվում Արցախը հետ վերցնելու հարցում, թե՝ ոչ։

Կամ հակառակը՝ արդյո՞ք թուրքերի համար է հնարավորություն ստեղծվում սկսել ռազմական օպերացիա Հայաստանի դեմ։

Երևի ճիշտը պերաշկի ուտելն է։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ